10:38  ,  24 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բավարիա». Մարզիչների կարծիքները

Մադրիդի «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Կարլո ԱնչելոտինՌեալ»).

«Ամեն ինչից գոհ եմ, քանի որ ստացվեց շատ բարդ հանդիպում: Վատ տեսք չունեինք, լավ էինք գործում հարձակման գծում, թեեւ ստիպված էինք սպասել հարմար պահերի: Ընդհանուր առմամբ, գոհ եմ իմ թիմի խաղից:

Առաջին րոպեներին մի քիչ կաշկանդված էինք գործում, քանի որ գնդակը կորցնում էինք գրոհը սկսելիս՝ ստիպված լինելով փակվել պաշտպանությունում: Երկրորդ խաղակեսում «Բավարիան» արդեն այնքան էլ արդյունավետ չէր գործում, իսկ մենք աչքի ընկանք թիմային գործողություններով: Իսկոն շատ էր օգնում Կոենտրաուին, իսկ Դի Մարիան՝ Կարվախալին: Ռոնալդուն եւ Բեյլը դեռ պատրաստ են 50 տոկոսով, այդ պատճառով նրանց հետ դա դժվար կլիներ: Թիմը հիանալի աշխատեց: Ռոնալդուն խաղում էր ցավերով: Պատասխան խաղը կլինի չափազանց բարդ: Ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա Մյունխենում»:

Խոսեպ ԳվարդիոլաԲավարիա»). 

«Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Նրանք ուժ ցուցադրեցին աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում: Կարծում եմ՝ պատասխան խաղում կարող ենք շտկել ամեն բան: Ծրագրել էինք երկար վերահսկել գնդակը՝ պաշտպանությունից արագ անցնելով հարձակման: Մենք կառավարում էինք իրավիճակը, իսկ «Ռեալը» սպասում էր իր հնարավորություններին:

Մադրիդցիներին շնորհավորում եմ հաղթանակի համար, բայց Մյունխենում կլինի եւս մեկ հանդիպում: «Ռեալը» ֆիզիկապես շատ լավ պատրաստված թիմ է, որը լավագույնն է աշխարհում հակագրոհների առումով: Այսօր արեցինք հնարավոր ամեն բան: Միշտ հաղթել հնարավոր չէ: Նախկինի պես լավատեսորեն եմ վերաբերվում մեր շանսերն: Այս խաղից հետո՝ նույնիսկ ավելի լավատեսորեն»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բավարիան» Մադրիդում պարտվեց նվազագույն հաշվով: Պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում