00:54  ,  24 ապրիլի, 2014

Գվարդիոլան առաջին անգամ պարտվեց «Սանտիագո Բերնաբեուում»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում առաջին անհաջողությունն էր «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում, հայտնում է WhoScored.com-ը:

Ապրիլի 23-ին Գվարդիոլայի գլխավորած թիմը 8-րդ անգամ խաղաց Արքայական ակումբի ստադիոնում: Նախկինում կատալոնական «Բարսելոնան» Գվարդիոլայի գլխավորությամբ մադրիդյան «Սանտիագո Բերնաբեուում» անցկացրած 7 խաղերում տարել է 5 հաղթանակ՝ 2 անգամ խաղալով ոչ ոքի:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդում պարտվեց նվազագույն հաշվով: «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս