00:08  ,  24 ապրիլի, 2014

«Լիվերպուլը» կմեծացնի «Էնֆիլդը»

Ֆուտբոլի Անգլիայի 18-ակի չեմպիոն «Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է ավելացնել «Էնֆիլդ» ստադիոնի նստատեղերը, հայտնում է goal.com-ը:

45 362 երկրպագու հյուրընկալող ստադիոնի նստատեղերը կարող են հասնել 58 800-ի: Այդ հարցով «Լիվերպուլը» բանակցում է քաղաքի ղեկավարության հետ:

Սպասվում է, որ 1884-ին կառուցված «Էնֆիլդի» շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի՝ շարունակվելով մինչեւ 2016/2017 մրցաշրջանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում