23:43  ,  23 ապրիլի, 2014

Կասիլյասը կրկնեց Վան դեր Սարի եւ Ռեյնայի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին մրցավեճում անցկացնում է 142-րդ խաղը եվրագավաթներում:

Այդ ցուցանիշով 32-ամյա իսպանացին հավասարվեց ռեկորդակիրներ Էդվին վան Դեր Սարին եւ Պեպե Ռեյնային, փոխանցում է MisterChip-ը:

Քանի որ հոլանդացի Վան Դեր Սարն ավարտել է կարիերան, իսկ «Նապոլին» իսպանացի Ռեյնայի հետ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, Կասիլյասը դարպասպահների շրջանում կարող է ռեկորդակիր դառնալ եվրագավաթներում անցկացրած խաղերի ցուցանիշով: Չեմպիոնների լիգայում իսպանացին մասնակցել է 140 խաղի՝ եւս 2 հանդիպում անցկացնելով ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում