23:31  ,  23 ապրիլի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» պարտվում է «Սանտիագո Բերնաբեուում» (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունել է մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով:

Մեկնարկային 45 րոպեներին «Բավարիան» ուներ հսկայանա տարածքային առավելություն, սակայն չէր կարողանում իրական գոլային պահեր ստեղծել Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտ: «Ռեալն» ունեցավ 2-3 գոլային պահ, որոնցից մեկում հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Այդ գոլից քիչ անց հարմար դիրքից վրիպեց Արքայական ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Առաջին խաղակեսում մյունխենցիներն իրացրել են 9 անկյունային հարված, իսկ մադրիդցիները՝ 1: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Ռեալ» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:0

Քարիմ Բենզեմա, 18

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Իսկո, Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ռաֆինյա, Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Տոնի Կրոս, Բաստիան Շվայնշտայգեր, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի, Մարիո Մանջուկիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում