22:46  ,  23 ապրիլի, 2014

FA-ն կարող է դարձյալ պատժել Մոուրինյոյին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կարող է պատժել «Սանդերլենդի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղից հետո արած հայտարարության համար: Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսին եւ Մոուրինյոյի օգնական Ռույ Ֆարիային, հայտնում է Daily Mail-ը:

Ռամիրեսը կարող է պատժվել 42-րդ րոպեին «Սանդերլենդի» կիսապաշտպան Սեբաստիան Լարոսոնի դեմ կոպիտ խաղ ցուցադրելու համար: Մրցավարները չեն նկատել այդ դրվագը, որը չի վրիպել FA-ի ուշադրությունից:

FA-ին դուր չի եկել Մոուրինյոյի՝ «Սանդերլենդի» դեմ խաղից հետո խիստ քննադատությունն անգլիացի մրցավարների հասցեին: Պորտուգալացի մասնագետը պետք է բացատրություն տա մինչեւ ապրիլի 28-ը, իսկ բրազիլացի ֆուտբոլիստը՝ մինչեւ ապրիլի 24-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Ժոզե Մոուրինյոն 8 հազար ֆունտ ստերլինգով տուգանվել էր «Աստոն Վիլայի» դեմ խաղում ոչ մարզական վարք դրսեւորելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում