09:28  ,  24 ապրիլի, 2014

Արթուր Սարկիսով. Նյու Յորքն իմ տեսած լավագույն քաղաքն է

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է ռուսական ակումբի կայքում անցկացվող «Մարսել Պրուստի հարցաթերթիկ» խորագրին: 27-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է մի շարք հարցերի: 

Հատկանիշներ, որոնք ամենաշատն եք գնահատում տղամարդկանց մոտ:

Արիություն եւ նպատակասլացություն:

Հատկանիշներ, որոնք ամենաշատն եք գնահատում կանանց մոտ:

Կինը պետք է լինի իմաստուն, խելացի եւ հավատարիմ:

Ի՞նչն եք ամենաշատը գնահատում ձեր ընկերների մոտ:

Հավատարմությունը:

Ձեր սիրելի զբաղմունքը:

Սպորտից բացի, սիրում եմ համակարգիչ խաղալ որդուս հետ: Սիրում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ:

Ձեր գլխավոր առանձնահատկությունը:

Նպատակասլացություն:

Ձեր գլխավոր թերությունը:

Ծուլությունը (ժպտում է):

Երջանկության ձեր բանաձեւը:

Սիրող ընտանիք եւ երեխաներ:

Ձեր սիրած գույնը:

Ինձ դուր են գալիս շատ գույներ, այդ թվում՝ փիրուզագույնը, նարնջագույնը, սպիտակը եւ սեւը, սակայն սիրած գույն չունեմ:

Եթե ոչ ինքդ քեզ հետ, ապա ո՞ւմ հետ կցանկանայիր լինել:

Այդպիսի տարբերակներ չկան: Միայն ինքս ինձ հետ:

Որտե՞ղ կցանկանայիր ապրել Ռուսաստանից բացի:

ԱՄՆ-ում, բայց մի հարցնեք, թե ինչու: Պարզապես պետք է լինել Նյու Յորքում եւ ամեն ինչ պարզ կլինի: Դա իմ տեսած լավագույն քաղաքն է:

Ձեր սիրելի հերոսներն ու հերոսուհիներն իրական կյանքում:

Ծնողներս:

Ձեր սիրելի անունները:

Գեղեցիկ անունները շատ են: Օրինակ՝ ինձ դուր է գալիս կնոջս՝ Օլգայի անունը: Դուր է գալիս նաեւ մորս անունը՝ Տատյանան: Տղամարդկանց անուններից կառանձնացնեի որդուս՝ Արտյոմի անունը:

Ո՞ր երեւույթն է ամենաշատը զզվանք պատճառում:

Դավաճանությունը:

Պատմության ո՞ր ռազմական պահն եք գնահատում ամենաշատը:

Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այդ արյունահեղ մարտերի մասնակիցները դրսեւորել են մարդկային հոգու ուժ եւ հայրենասիրություն:

Ունակություն, որը կցանկանայիք ունենալ:

Կցանկանայի թռչել (ժպտում է):

Ո՞ր թերությունների հանդեպ եք ավելի հանդուժող:

Խորամանկության, եսասիրության:

Ձեր նշանաբանը:

Ամբողջ ուժով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով