22:33  ,  23 ապրիլի, 2014

Ֆերգյուսոնը մասնակցել է Դեւիդ Մոյեսի հեռացման վերաբերյալ բանակցություններին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն ակումբի ղեկավարության հետ մասնակցել է Դեւիդ Մոյեսի հեռացման վերաբերյալ բանակցություններին, գրում է ESPN-ը:

Այնուամենայնիվ, Մոյեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելու որոշումը Ֆերգյուսոնը չի ընդունել:

Հիշեցնենք, որ շոտլանդացի մարզիչը պաշտոնանկ էր արվել ապրիլի 22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում