20:44  ,  23 ապրիլի, 2014

«Բավարիայի» երկրպագուների ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բորդոյում

Համբուրգից Մադրիդ ժամանող ինքնաթիռը թռիչքից 2 ժամ անց արտակարգ վայրէջք է կատարել ֆրանսիական Բորդոյի օդանավակայանում:

Bild-ի համաձայն՝ ինքնաթիռում եղել են Մյունխենի «Բավարիայի» 77 երկրպագուներ, որոնք ժամանում էին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին: Ինքնաթիռը էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Ապրիլի 23-ին կայանալիք «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում