20:26  ,  23 ապրիլի, 2014

ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշար. Հայաստանի Մ-17 հավաքականի երկրորդ պարտությունը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Մակեդոնիայում անցկացվող ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարում:

Երկրորդ խաղում Հայաստանի թիմը Բեռնար Շալանդի գլխավորությամբ 0:3 հաշվով պարտվեց մակեդոնացիներին: Ապրիլի 22-ին Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվել էր Վրաստանի թիմին:

Ապրիլի 25-ին Հայաստանի թիմը կանցկացնի վերջին խաղը՝ մրցելով Կիպրոս հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով