19:48  ,  23 ապրիլի, 2014

«Արարատը» չօգտվեց «Բանանցի» վրիպումից, «Շիրակը» պարտվեց Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ապրիլի 23-ին կայացան 27-րդ տուրից տեղափոխված բոլոր խաղերը։

Առաջատար «Արարատը» 0:0 հաշվով ավարտեց խաղը «Ալաշկերտի» հետ, իսկ «Փյունիկը» Սարգիս Բալոյանի դուբլի շնորհիվ Երեւանում հաղթեց Գյումրիի «Շիրակին»՝ 2:1:

Ավելի վաղ նախորդ 9 խաղերում միավորներ կորցրած «Գանձասարը» Կապանում 2։0 հաշվով հաղթել էր Երեւանի «Բանանցին», իսկ «Միկան» տանը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել հետնապահ «Ուլիսի» դարպասը։

Առաջնության ավարտից 5 տուր առաջ «Արարատի» եւ երկրորդ տեղում գտնվող «Բանանցի» միջեւ միավորների տարբերությունը հասավ 5-ի: «Միկան», շրջանցելով «Շիրակին», բարձրացավ երրորդ տեղ, բայց 6 միավոր զիջում է «Արարատին»:

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր  

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 2:1

Սարգիս Բալոյան, 14, 18 - Գեւորգ Հովհաննիսյան, 86

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 0:0

«Միկա» - «Ուլիս»՝ 4։0

Անդրանիկ Ոսկանյան, 18, Ջերեմիա Ջոն, 38, 51, Վարդգես Սաթումյան, 59

«Գանձասար» - «Բանանց»՝ 2:0

Արթուր Ավագյան, 36, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով