19:28  ,  23 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպը Կագավային սպասում է Դորտմունդում

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փնտրում է նոր ենթահարձակվող:

Kicker-ի համաձայն՝ գերմանացի մասնագետի գլխավոր նպատակն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավային վերադարձնելն է: Կլոպը «Բորուսիայի» ղեկավարությանը խնդրել է ջանք չխնայել 25-ամյա ճապոնացու տրանսֆերն իրականացնելու գործում:

Հիշեցնենք, որ Կագավան 2012-ին է «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում չկարողացավ դառնալ առանցքային ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում դորտմունդցիների ենթահարձակվողի դիրքում խաղում էր Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով վերջին հանդիպումներում հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում