18:11  ,  23 ապրիլի, 2014

Ռոբերտո Կարլոսը երազում է Բունդեսլիգայում աշխատելու մասին

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը երազում է դառնալ գերմանական Բունդեսլիգայում առաջին բրազիլացի մարզիչը։ Թուրքական «Սիվասպորի» գլխավոր մարզիչը հիացած է Գերմանիայի առաջնությունով։

«Ինձ գայթակղում է աշխատանքը թոփ առաջնություններում, այդ թվում՝ Բունդեսլիգայում։ Հիանում եմ այդ առաջնությունով։ Ցանկանում եմ դառնալ առաջին բրազիլացին, ով կգլխավորի գերմանական ակումբ»,- 41-ամյա Կարլոսի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում