Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ապրիլի 23-ին անցկացվում են 27-րդ տուրից տեղափոխված խաղերը։
«Գանձասարն» Արթուր Ավագյանի դուբլի շնորհիվ Կապանում 2։0 հաշվով հաղթեց չեմպիոնության համար պայքարող «Բանանցին», իսկ «Միկան» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահ «Ուլիսի» դարպասը։
Հիշեցնենք, որ «Գանձասարը» գոլ չէր խփել նախորդ 7 խաղերում՝ չկարողանալով հաղթել 9 տուր անընդմեջ։
Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր
«Գանձասար» - «Բանանց»՝ 2:0
Արթուր Ավագյան, 36, 74
«Միկա» - «Ուլիս»՝ 4։0
Անդրանիկ Ոսկանյան, 18, Ջերեմիա Ջոն, 38, 51, Վարդգես Սաթումյան, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում