17:24  ,  23 ապրիլի, 2014

Բեյլը կարող է չխաղալ «Բավարիայի» դեմ

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասնակցությունը հարցականի տակ է Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, գրում է AS-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը հիվանդ է գրիպով։ Բեյլը բաց է թողել «Ռեալի» նախորդ մարզումը, սակայն ապրիլի 23-ին իր բժշկի հետ ժամանել է Արքայական ակումբի մարզաբազա։

«Ռեալ» - «Բավարիա» խաղը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում