16:11  ,  23 ապրիլի, 2014

Վարդան Մինասյանը՝ «Տոբոլի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլի» հետ, փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։ Մինասյանին կօգնի Ռաֆայել Նազարյանը։

Առաջիկա օրերին 40-ամյա մասնագետը պաշտոնապես կընդգրկվի Ղազախստանի առաջնության հայտացուցակում։

Ղազախստանի առաջնության 7-րդ տուրից հետո «Տոբոլն» ունի 6 միավոր եւ զբաղեցնում է 10-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում