15:23  ,  23 ապրիլի, 2014

Աշխարհի առաջնություն. Անուշ Գրիգորյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում հայ մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ՝ 40:36, 40:36, 40:36 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Ալուա Բալկիբեկովային։ Ոսկե մեդալի համար Անուշ Գրիգորյանը կմրցի իտալուհի Իմրա Տեստայի հետ։ Եզրափակիչ մենամարտերը կկայանան ապրիլի 24-ին։

Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաեւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը։

(Լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս