15:04  ,  23 ապրիլի, 2014

Փոլ Սքոուլզն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն ընդգրկվել է ակումբի մարզչական շտաբում, փոխանցում է Անգլիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Դեւիդ Մոյեսի հրաժարականից հետո գլխավոր մարզիչ է ժամանակավորապես նշանակվել Ռայան Գիգսը։ 

«Հաճելի է տեսնել Փոլ Սքոուլզին մարզական բազայում։ Նա օգնում է Ռայան Գիգսին, Նիկ Բատին եւ Ֆիլ Նեւիլին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սքոուլզը նախորդ տարի հրաժարվել է ընդգրկվել Դեւիդ Մոյեսի մարզչական շտաբում։ Նա դա բացատրել էր ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելու ցանկությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս