14:48  ,  23 ապրիլի, 2014

Խերարդո Մարտինոն կարող է գլխավորել «Բոկա Խունիորսը»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կարող է գլխավորել արգենտինական «Բոկա Խունիորսը», փոխանցում է Sport.es-ը։

Արգենտինացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա կատալոնական ակումբից։

«Բոկա Խունիորսի» նախագահ Դանիել Անխելիսին մտադիր է հրաժեշտ տալ թիմի գլխավոր մարզիչ Կարլոս Բյանկիին։ Նա ցանկանում է Բյանկիին փոխարինել Մարտինոյի միջոցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս