14:06  ,  23 ապրիլի, 2014

ՖԻՖԱ-ն դադարեցրեց պատիժը. «Բարսելոնան» կկարողանա իրականացնել տրանսֆերներ

ՖԻՖԱ-ն դադարեցրել է կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ սահմանված տրանսֆերային արգելքը, փոխանցում է ՖԻՖԱ-ի կայքը։

Իսպանիայի չեմպիոնն ամռանը կկարողանա իրականացնել տրանսֆերներ։ ՖԻՖԱ-ն վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ, չի կայացնի մինչեւ հուլիսի 1-ը, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը։ Մայիսի 6-ին կկայանա «Բարսելոնայի» նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Խոսեպ Մարիա Բարտոմեուի եւ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հանդիպումը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՖԻՖԱ-ն մեկ տարվա տրանսֆերային արգելքով պատժել էր կատալոնացիներին՝ անչափահաս ֆուտբոլիստների ձեռքբերման կանոնակարգը խախտելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում