Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» հետ տնային հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները բարձր տրամադրություն ունեն։
Ապրիլի 22-ին կայացած մարզման ժամանակ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն երկու անգամ շրջանցել է բրազիլացի պաշտպան Մարսելոյին՝ գնդակն անցկացնելով նրա ոտքերի արանքով։ Դա շատ է զվարճացրել ոչ միայն Պեպեին եւ Մարսելոյին, այլեւ Արքայական ակումբի մյուս ֆուտբոլիստներին։
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։ Սկիզբը՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում