13:42  ,  23 ապրիլի, 2014

Շտուտգարտ. Մարիա Շարապովայի ծանրագույն հաղթանակով

Թենիսի կանանց Շտուտգարտի մրցաշարի առաջին շրջանում Ռուսաստանի առաջին ռակետ Մարիա Շարապովան դժվարին հաղթանակ տարավ չեխ Լուցիա Շաֆարժովայի նկատմամբ։ Շարապովան հաղթեց երեք սեթում 7։6, 6։7, 7։6 հաշվով։

Երկրորդ շրջան են դուրս եկել նաեւ իտալացի Սարա Էրանին եւ Ռոբերտա Վինչին, իսպանացի Կարլա Սուարես-Նավարոն եւ սերբ Ելենա Յանկովիչը։

Շտուտգարտ, կանայք, առաջին շրջան

Կլարա Կոուկալովա (Չեխիա) - Սարա Էրանի (Իտալիա)՝ 3:6, 4:6

Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա) – Եկատերինա Մակարովա (Ռուսաստան)՝ 6:0, 6:4

Ջոյա Բարբյերի (Իտալիա) - Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան)՝ 2:6, 3:6

Այլա Տոմլյանովիչ (Խորվաթիա) - Ալիսա Կլեյբանովա (Ռուսաստան)՝ 2:6, 4:6

Ռոբերտա Վինչի (Իտալիա) – Անիկա Բեկ (Գերմանիա)՝ 6:3, 6:2

Անաստասիա Պավլյուչենկովա (Ռուսաստան) – Դիանա Մարցինկեւիչ (Լատվիա)՝ 6:3, 6:2

Լուցիա Շաֆարժովա (Չեխիա) - Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 6:7 , 7:6, 6:7 

Յոհանա Կոնտա (Իտալիա) - Կայա Կանեպի (Էստոնիա)՝ 6:7, 4:6

Ելենա Յանկովիչ (Սերբիա) – Մոնա Բարտել (Գերմանիա)՝ 2:6, 7:6, 6:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով