13:06  ,  23 ապրիլի, 2014

«Լիվերպուլը» շարունակում է հետեւել Հենրիխ Մխիթարյանին

Անգլիական «Լիվերպուլը» շարունակում է հետեւել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, փոխանցում է Daily Mirror-ը։

Անգլիական ակումբը նվաճել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, եւ ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին տրանսֆերների համար կտրամադրի 60 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիացի մասնագետը դեռեւս նախորդ տարի էր ցանկանում ձեռք բերել Մխիթարյանին, սակայն 25-ամյա կիսապաշտպանը նախընտրեց «Բորուսիան»։ Անգլիական ակումբի թիրախում է նաեւ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը։ Գերմանիայի փոխչեմպիոնը նրա համար վճարել է 27.5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում