12:45  ,  23 ապրիլի, 2014

Գերմանիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են (ֆոտո)

Մայնցի «Կոֆաս Արենա» ստադիոնում հունիսի 6-ին տեղի կունենա Գերմանիա - Հայաստան ընկերական հանդիպումը: 

Ապրիլի 22-ից մեկնարկել է խաղի տոմսերի վաճառքը: Հայկական կողմին հատկացվել է ստադիոնի J սեկցիան, որն ունի 1160 տեղ, փոխանցում է ՀՖՖ-ի կայքը։

J սեկցիայի տոմսեր ձեռք բերելու հնարավորություն են ունենալու նաեւ գերմանացի երկրպագուները: Տոմսերի արժեքն է 30 եվրո: Վաճառքն իրականացվում է միայն օնլայն տարբերակով՝ հետեւյալ հղմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով