12:31  ,  23 ապրիլի, 2014

Ի՞նչ կխնդրի Ժոզե Մոուրինյոն Ռոման Աբրամովիչից

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչից թույլտվություն ստանալ Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղում ոչ մարտական կազմ դուրս բերել, փոխանցում է The Telegraph-ը։

Պորտուգալացի մասնագետը մտադիր է կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա եւ հրաժարվել Անգլիայի չեմպիոնի կոչման համար պայքարից։ Ապրիլի 30-ին «Չելսին» եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած առաջին խաղում գոլեր չեն գրանցվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով