12:10  ,  23 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բավարիա». Հավանական կազմերը (ֆոտո)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ապրիլի 23-ին կընդունի Մյունխենի «Բավարիային»։

Sport.es-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Պարբերականի համաձայն՝ Արքայական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կխաղան առաջին րոպեից։

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Դանիել Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռամոս, Ֆաբիո Կոենտրաու, Լուկա Մոդրիչ, Խաբի Ալոնսո, Անխել Դի Մարիա, Գարեթ Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա։

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Ֆիլիպ Լամ, Խավի Մարտինես, Տոնի Կրոս, Բաստիան Շվայնշտայգեր, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի, Թոմաս Մյուլեր։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բավարիա» հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում