11:51  ,  23 ապրիլի, 2014

Լիոնել Մեսին մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Կատալոնական «Բարսելոնան» գրեթե համաձայնության է եկել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագրի շուրջ, փոխանցում է Mundo Deportivo-ն։

26-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը ավարտվում է 2018 թվականին։ Նոր պայմանագիրը կարող է նախատեսված լինել մինչեւ 2019-ը։ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի ֆինանսական պայմանները զգալիորեն կբարելավվեն։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հրաժեշտ տալ Մեսիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում