10:51  ,  23 ապրիլի, 2014

«Ռեալ» - «Բավարիա». Բուքմեյքերների կարծիքը

Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում ապրիլի 23-ին կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը «Ռեալի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ։

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը թիմերի հնարավորությունները գրեթե հավասար են գնահատում։ Արքայական ակումբի հաղթանակն ունի 2.44 գործակից, իսկ հյուրերինը՝ 2.72։ Ոչ ոքին գնահատվում է 3.5 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում