10:10  ,  23 ապրիլի, 2014

Գվարդիոլա. Երբեք չեմ տեսել եւ չեմ էլ տեսնի Մեսիի նման ֆուտբոլիստի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հասցեին։ Իսպանացի մասնագետը «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի հետ 2008-ից 2012 թվականը աշխատել է կատալոնական ակումբում։

«Կարծիքս Մեսիի մասին երբեք չի փոխվի։ Երբեք չեմ տեսել եւ չեմ էլ տեսնի Մեսիի նման ֆուտբոլիստի։ Կարծիքս չի փոխվի` անկախ թիմի արդյունքներից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում շատ է ենթարկվում քննադատության։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում