09:50  ,  23 ապրիլի, 2014

«Բարսելոնայի» ներկայացուցիչները կապվել են «Ռոմայի» գլխավոր մարզիչի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հետաքրքրված է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի ծառայություններով, փոխանցում է Football Italia-ն։

Կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են ֆրանսիացի մասնագետի գործակալի հետ, ինչն անհանգստություն է առաջացրել իտալական ակումբի ղեկավարության մոտ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»։ Ակումբում դժգոհ են մրցաշրջանի արդյունքներից, եւ շատերը մեղադրում են հենց արգենտինացի մասնագետին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում