09:28  ,  23 ապրիլի, 2014

«Չելսիի» դարպասապահը սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Մարկ Շվարցերը դարձել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ամենատարեց ֆուտբոլիստը, փոխանցում է Daily Mail-ը։

Ավստրալացի դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ առաջին խաղում՝ փոխարինելով վնասվածք ստացած Պետր Չեխին։ Շվարցերն այդ ժամանակ 41 տարեկան եւ 198 օրական էր։

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ռեկորդը պատկանում է իտալական «Լացիոյի» դարպասապահ Մարկո Բալոտեին՝ 43 տարեկան եւ 252 օրական։

Հիշեցնենք, որ «Վիսենտե Կալդերոնում» անցկացված խաղում գոլեր չեն գրանցվել։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում