09:15  ,  23 ապրիլի, 2014

Մոուրինյո. Խառնեցինք «Աթլետիկոյի» ծրագրերը

Իհարկե, կցանկանայի հաղթել 5։0 հաշվով, սակայն «Աթլետիկոյի» խաղադաշտում չպարտվելը շատ բարդ է, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպման մասին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

«Այս արդյունքը չի կարելի ասել, որ գոհացնում է մեզ, սակայն այն թույլ կտա մեր եզրափակիչը խաղալ «Ստեմֆորդ Բրիջում»։ Այսօր խառնեցինք «Աթլետիկոյի» ծրագրերն այնպես, ինչպես սովորաբար անում են մադրիդցիները»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Վիսենտե Կալդերոնում» անցկացված խաղում գոլեր չեն գրանցվել։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Լոնդոնում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում