01:01  ,  23 ապրիլի, 2014

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կբացակայի 2 շաբաթ

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Սեբաստիան Կելը խաղադաշտից կբացակայի 2 շաբաթ: Գերմանացի կիսապաշտպանը ստացել է մկանային վնասվածք, հաղորդում է kicker-ը:

Կելը Բունդեսլիգայի առաջիկա խաղերում չի օգնի դորտմունդցիներին, սակայն կհասցնի վերականգնվել Մյունխենի «Բավարիայի» դեմ գավաթային խաղին:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» եւ «Բավարիայի» միջեւ Գերմանիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում