00:55  ,  23 ապրիլի, 2014

Չեխը բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ խաղը

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղին, գրում է hereisthecity.com-ը:

Չեխիայի հավաքականի դարպասապահը վնասվածք ստացավ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ փոխարինվելով 18-րդ րոպեին: Հարցականի տակ է նաեւ Չեխի մասնակցությունը «Աթլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Լոնդոնում:

«Լիվերպուլ» - «Չելսի» խաղը կկայանա ապրիլի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում