23:36  ,  22 ապրիլի, 2014

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկոն» ու «Չելսին» խաղաղությամբ բաժանվեցին առաջին խաղակեսում

Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Առաջին խաղում Պրիմերայի ընթացիկ առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է Լոնդոնի «Չելսիին»:

Մադրիդում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց իրական գոլային պահերի եւ ավարտվեց 0:0 հաշվով: Մեկնարկային 45 րոպեներին մադրիդցիներն ունեին խաղային եւ տարածքային առավելություն ու ավելի ակտիվ էին առջեւի գծում, իսկ անգլիացիները պատասխանում էին հազվադեպ հակագրոհներով: 16-րդ րոպեին վնասվածք ստացավ «Չելսիի» չեխ դարպասապահ Պետեր Չեխը, ով չկարողացավ շարունակել խաղը: Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:0

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես, Կոկե, Գաբի, Դիեգո, Ռաուլ Գարսիա, Դիեգո Կոստա: 

«Չելսի». Պետեր Չեխ (Մարկ Շվարցեր, 18), Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհին, Ջոն Թերի, Էշլի Քոուլ, Դավիդ Լուիս, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Ռամիրես, Վիլիան, Ֆերնանդո Տորես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս