22:30  ,  22 ապրիլի, 2014

Ամերիկացի բռնցքամարտիկը խոչընդոտել է Կլիչկոյի ասուլիսը

Ամերիկացի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ասուլիսի ժամանակ ներխուժել է լրագրողների համար նախատեսված սրահ: WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոնն ուկրաինացի բռնցքմարտիկին առաջարկել է անցկացնել մենամարտ: Ամերիկացին զայրույթից հանել է իր վերնաշապիկը՝ այն նետելով Կլիչկոյի վրա, հայտնում է Associated Press-ը:

Շենոն Բրիգսը երկար դադարից հետո վերադարձել է ռինգ՝ 8 օրում 2 անգամ հաղթելով նոկաուտով: Ապրիլի 11-ին նա առաջին ռաունդում տապալել է ամերիկացի Մաուրենցո Սմիթին, իսկ օրեր անց 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Ֆրանսիսկո Միրելեսին: Մինչեւ այդ ամերիկացու նախորդ մենամարտը կայացել էր 2010-ին, երբ նա միավորներով պարտվել էր Վիտալի Կլիչկոյին:

Հիշեցնենք, որ վերջերս Շենոն Բրիգսը Ֆլորիդայում մարզման ժամանակ փորձել էր ծեծկռտուք սարքել Վլադիմիր Կլիչկոյի հետ: Ապրիլի 26-ին Կլիչկոն տիտղոսների պաշտպանության մենամարտ է անցկացնելու ավստրալացի Ալեքս Լեապայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում