22:10  ,  22 ապրիլի, 2014

Մեկ տարվա դադարից հետո «Արսենալի» կիսապաշտպանը վերադարձել է խաղադաշտ

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի կիսապաշտպան Աբու Դիաբին մոտ մեկ տարվա դադարից հետո վերադարձել է խաղադաշտ: 27-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» երիտասարդկան թիմի կազմում խաղացել է «Չելսիի» դեմ:

Դիաբին խաղադաշտից բացակայում էր 2013-ի մարտից, երբ մարզման ժամանակ ստացել էր ծնկի ծանր վնասվածք: Հոկտեմբերին նրա վնասվածքը կրկնվել էր:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառել, որ ֆրանսիացի կիսապաշտպանն այս մրցաշրջանում կարող է խաղալ լոնդոնցիների կազմում, գրում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում