21:41  ,  22 ապրիլի, 2014

«Աթլետիկո» - «Չելսի». Տորեսն ու Կուրտուան՝ մեկնարկային կազմում

Հայտնի են Լոնդոնի «Չելսիի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Խուանֆրան, Դիեգո Գոդին, Միրանդա, Ֆելիպե Լուիս, Մարիո Սուարես, Կոկե, Գաբի, Դիեգո, Ռաուլ Գարսիա, Դիեգո Կոստա: 

«Չելսի». Պետեր Չեխ, Սեզար Ասպիլիկուետա, Գերի Կեհին, Ջոն Թերի, Էշլի Քոուլ, Դավիդ Լուիս, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Ռամիրես, Վիլիան, Ֆերնանդո Տորես:

Ապրիլի 22-ին Մադրիդում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին։ «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կխաղա իր նախկին թիմի դեմ, իսկ «Աթլետիկոյում» վարձավճարով հանդես եկող բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքը պատկանում է լոնդոնյան ակումբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում