21:25  ,  22 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքիր չէ Գվարդիոլային

Մյունխենի «Բավարիան» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Դեւիդ Մոյեսին փոխարինելու մասին լուրերը:

«3 տարվա պայմանագիր ունեմ «Բավարիայի» հետ: Կարծում եմ՝ ակումբն առաջադիմելու տեղ ունի: Ցանկանում եմ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը բերել Գերմանիա: Դա բարդ եւ ժամանակատար աշխատանք է: Մարդիկ դրական են վերաբերում իմ աշխատանքին, իսկ դա լավ է: Չեմ պատրաստվում քննարկել Անգլիայից ստացած առաջարկները»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է goal.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ 43-ամյա Գվարդիոլան այնքան էլ գոհ չէ մյունխենյան աշխատանքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում