21:07  ,  22 ապրիլի, 2014

Ռիկի Մարտին. Փորձ №2

Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինը ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությանը նվիրված երգ է ձայնագրել:

Երգիչը ցանկանում է, որ դա դառնա Բրազիլիայում կայանալիք մրցաշարի գլխավոր երգը, ինչպես Ֆրանսիայում 1998-ին անցկացված աշխարհի առաջնությունում, երբ նրա La Copa de la Vida-ն դարձել էր հիթ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ն արդեն ունի պաշտոնական երգ, որը կատարում են հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, բրազիլացի Կլաուդիա Լեյտեն եւ Պիտբուլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս