20:56  ,  22 ապրիլի, 2014

Դավիդ Սիլվան չի խաղա 2 շաբաթ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խաղադաշտից կբացակայի 2 շաբաթ:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Վեստ Բրոմվիչի» դեմ Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղում: Սիլվան մանչեսթերցիներին կկարողանա օգնել առաջնության վերջին խաղերում, տեղեկացնում է The Guardian-ը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 7 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում