20:10  ,  22 ապրիլի, 2014

ԱԱ-2022-ի ստադիոնները կարող են կրճատվել

Քաթարում մտածում են ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության ստադիոնների քանակը կրճատելու մասին: Նախապես ծրագրվել էր կառուցել 12 ստադիոն, սակայն այժմ մրցաշարի կազմակերպիչները վերանայում են այդ որոշումը:  Չի բացառվում որ ստադիոնների քանակը կկրճատվի 8-ի:

«Քաթարը շարունակում է ստադիոնների ընտրությունը: Վերջնական առաջարկը կներկայացվի ՖԻՖԱ-ին: Պահանջն ամենաքիչը 8 եւ ամենաշատը 12 ստադիոնն է»,- ասվում է աշխարհի 2022թ. առաջնության կազմկոմիտեի հայտարարությունում, փոխանցում է cbssports.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում