19:33  ,  22 ապրիլի, 2014

Կազան. Հայաստանի թիմի երկրորդ հաղթանակը

Բասկետբոլի աղջիկների Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Կազանում շարունակվող ԱՊՀ երկրների դպրոցականների երկրորդ փառատոնում:

Առաջին խաղում Մոլդովայի նկատմամբ հաղթանակից հետո հայ բասկետբոլիստերը 86:47 հաշվով պարտության են մատնել Թաթարստանի թիմին:

Երկու խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ, փոխանցում է basket.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում