19:30  ,  22 ապրիլի, 2014

Կարեն Մովսիսյանը երկրորդն է

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Վեչինդարիո քաղաքում անցկացված Պեդրո Մոնտալվոյի 7-րդ հուշամրցաշարում գրավել է երկրորդ տեղը:

Մովսիսյանն 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 119 շախմատիստների մեջ նվաճել է երկրորդ մրցանակը: Նա կես միավոր է զիջել մրցաշարում հաղթած իսպանացի գրոսմայստեր Դավիդ Լարինոյին, հայտնում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում