18:22  ,  22 ապրիլի, 2014

Լեւոն Հայրապետյան. Այս շաբաթ կմիանամ «Պրիբրամի» գլխավոր թիմին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանն ապրիլի 21-ին չեխական «Պրիբրամի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է «Սլովանի» դեմ խաղին: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ արդեն շատ լավ է զգում իրեն:

«Խաղում եմ երիտասարդական թիմի կազմում, քանի որ դեռ նոր եմ ապաքինվել վնասվածքից: Պետք է խաղային պրակտիկա ձեռք բերեմ: Մարզվում եմ հիմնական թիմի հետ: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կմիանամ գլխավոր թիմին եւ կընդգրկվեմ 18 խաղացողների մեջ: Ինձ շատ լավ եմ զգում»,- զրույցում ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը մարտի սկզբնամասում աճուկի վիրահատության էր ենթարկվել Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում