17:33  ,  22 ապրիլի, 2014

Ջրացատկի Հայաստանի չեմպիոնները

Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է ջրացատկի Հայաստանի առաջնությունը:

Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մետր ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից լավագույնն Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը:

Պատանիների խմբում 1 մետր ոստնակացատկի մրցումների աղջիկների պայքարում հաղթեց Քրիստինա Հակոբյանը, իսկ տղաներից ամենաուժեղն Անդրանիկ Պետրոսյանն էր:

Մեծահասակների մրցաշարն անցկացվեց 1 եւ 3 մետր ոստնակացատկերի ու 10 մետր աշտարակացատկի մրցաձեւերով, որոնցում չեմպիոնի կոչումը նվաճեց Լեւ Սարգսյանը:

10 մետր աշտարակացատկում երկրորդը Վլադիմիր Հարությունյանն էր, երրորդը՝ Ազատ Հարությունյանը, իսկ Գեւորգ Պապոյանը գրավեց չորրորդ տեղը, հայտնում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում