16:51  ,  22 ապրիլի, 2014

«Բորուսիան» ձեռք բերեց Գերմանիայի հավաքականի պաշտպանին

«Ֆրայբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատիաս Գինտերն ամռանը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», փոխանցում է  ruhrnachrichten.de-ն։

Կողմերն արդեն համաձայնության են եկել 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։ Տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ Գինտերի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ Լոնդոնի «Արսենալը»։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում