13:24  ,  22 ապրիլի, 2014

Մեսին փսխել է խաղադաշտ մտնելուց առաջ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ հանդիպումից առաջ իրեն այնքան էլ լավ չի զգացել։ 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ մտնելուց առաջ փսխել է։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթել է 2։1 հաշվով, իսկ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ հիանալի կատարելով տուգանային հարվածը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում