10:10  ,  22 ապրիլի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ տուրի լավագույն գոլի հեղինակ

Championat.com-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը։

Առաջին տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Կազանի «Ռուբինի» դեմ խաղում դարձել էր գեղեցիկ գոլի հեղինակ։

Երկրորդ տեղում է Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Ռիկարդո Լաբորդեն։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում