09:50  ,  22 ապրիլի, 2014

Նադալը եւ Ֆերերը թենիս են խաղացել Բարսելոնայի օպերային թատրոնում (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը եւ իսպանացի Դավիդ Ֆերերն ապրիլի 21-ին թենիս են խաղացել Բարսելոնայի օպերային թատրոնում՝ «Լիսեուի մեծ թատրոնում», փոխանցում է ATP-ն։ Օպերային թատրոնը կառուցվել է 1847 թվականին։

«Իհարկե, ուրախ էի «Լիսեուում» խաղալու հնարավորություն ստանալու համար։ Այն Բարսելոնայի խորհդանիշներից է։ Շատ եմ սիրում երաժշտություն, իսկ պապս դիրիժոր էր։ Երկար ժամանակ է չէի եղել այստեղ։ Սա այն հիշողություններից է, որը հավերժ կմնա ինձ հետ»,- ասել է Նադալը։

Իսպանացի թենիսիստները կմասնակցեն ապրիլի 21-ին Բարսելոնայում մեկնարկող Բաց առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում